Քեյթ Մոսն ամբողջովին մերկ նկարահանվել է իր նոր ապրանքանիշի գովազդում

Սեպտեմբերի 1-ին Քեյթ Մոսը թողարկում է COSMOSS սեփական ապրանքանիշը: Այս անգամ դա պարզապես կոսմետիկայի շարք չէ, ինչպես մենք սովոր ենք տեսնել աստղերից, այլ գեղեցկության և առողջության համար նախատեսված ապրանքների մի ամբողջ շարք՝ բուսական թեյերից մինչև դեմքի յուղեր: Ինքը՝ Քեյթը, իր ապրանքանիշը նկարագրում է որպես «առողջության, ներդաշնակության և սիրո դուռ բացող»։

Իսկ նախօրեին թողարկվել է առաջին COSMOSS գովազդային արշավը, որի կողքով անտարբեր անցնելը հաստատ անհնար է։ 48-ամյա սուպերմոդելը ամբողջովին մերկ է նկարահանվել գովազդի համար. մոդելն առաջարկում է հետևել իրեն և լողալով հեռանում է անտառային լճի խորքը։ Երկրպագուներն իսկական հաճույք են վայելել նման աշխատանքից։

Ի դեպ, մի քանի տարի առաջ Քեյթ Մոսը «հայտնի էր» նրանով, որ չուներ այդքան էլ ճիշտ ու առողջ ապրելակերպ, սակայն այժմ մոդելը երկար ժամանակ ալկոհոլ չի օգտագործում, զբաղվում է յոգայով և իր առողջությամբ։