ՈՒՀԱ-ի հայտնի խաղացողը մահացել է հարսանիքից առաջ

ՈՒՀԱ-ի հայտնի խաղացող և հաղորդավար Նիկիտա Սումարոկովը մահացել է Նիժնի Տագիլում սեփական հարսանիքի նախօրեին, հայտնել է տեղական TagilCity պորտալը:

«Նա փողոցում էր, եկել էր ընկերներին տեսնելու, երկու րոպեով գնաց ավտոտնակների մոտ, և  չվերադարձավ», – մեջբերում է հրատարակությունը մահացածի ընկերոջ խոսքերը։

Ընկերները հայտնաբերել են նրան և շտապօգնություն կանչել, որն էլ արձանագրել է տղամարդու մահը։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Սեպտեմբերի 11-ին Նիկիտան կդառնար 31 տարեկան, իսկ սեպտեմբերի 23-ին պետք է  տեղի ունենար նրա հարսանեկան արարողությունը։