Օրվա լուսանկարը. Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը հանգստանում են միասին

Մոդել Իրինա Շեյքը և նրա նախկին սիրելին՝ Բրեդլի Կուպերը, համատեղ հանգստի են մեկնել։ Այս անգամ նախկին սիրահարները նույնիսկ չեն թաքցրել միասին ժամանակ անցկացնելը և կիսվել են համատեղ լուսանկարով։ 

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ 4 տարվա հարաբերություններից հետո։ Զույգը դուստր ունի՝ Լեան։ Եվ չնայած Իրինայի և Բրեդլիի բաժանման պատճառն անհայտ է, ոմանք ենթադրում են, որ դերասանը  զգացմունքներ ուներ Լեդի Գագայի հանդեպ 2018 թվականի «A Star Is Born» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այժմ դերասանին կասկածում են Հումա Աբեդինի հետ սիրավեպի մեջ։