Դրեյքը փորձում է գրավել ռեալիթի հեռուստաաստղի սիրտը

LONG BEACH, CALIFORNIA - OCTOBER 30: Drake speaks onstage during Drake's Till Death Do Us Part rap battle on October 30, 2021 in Long Beach, California. (Photo by Amy Sussman/Getty Images)

Դրեյքը կածես կրկին սիրահարվել է։ Ռեփերին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ երաժիշտը սկսել է սիրաշահել ամերիկյան The Family Chantel ռեալիթի շոուի աստղ Շանտել Էվերեթին։ Իբր այն բանից հետո, երբ արտիստն իմացել է, որ աղջիկը բաժանվում է ամուսնուց, անմիջապես գրել է նրան։

Զույգը մշտապես շփվում է սոցիալական ցանցերում, իսկ մոտ ապագայում ծրագրում է հանդիպել։ Սակայն ինսայդերները պնդում են, որ Շանտելը դեռ պատրաստ չէ Դրեյքի հետ ռոմանտիկ հարաբերությունների, բայց դա կարող է շուտով փոխվել։ «Նա ունի մի միջոց, որն օգնում է իրեն սիրաշահել կանանց: Նրանք կարող են սկզբում նույնիսկ չմտածել հայտնի ռեփերի հետ սիրավեպի մասին, բայց ի վերջո այն միշտ նույն կերպ է ավարտվում»,- ասել է աղբյուրը։