Շերը կտրուկ պատասխանել է Դուա Լիպայի հետ համեմատություններին

Twitter-ի օգտատերերից մեկը Դուա Լիպային համեմատել է Շերի հետ, և նրա գրառումը ակնթարթորեն տարածվել է վիրուսի պես: Այնքան, որ դա նույնիսկ հասել է հենց Շերին։ Երիտասարդ երգչուհու երկրպագուն ցանկացել է կիսվել իր հույզերով նրա տեսահոլովակի կապակցությամբ՝ մակագրելով. «Դուա Լիպան մեր սերնդի Շերն է»։ Համացանցն անմիջապես սկսել է ծաղրել նման հայտարարությունը, և նույնիսկ Շերն անձամբ որոշել է արձագանքել դրան:

Նման հայտարարությունն ակնհայտորեն դուր չի եկել Շերին։ Ի պատասխան օգտատիրոջ գրառմանը՝ նա հետաքրքրվել է՝ «Քանի՞ տարեկան է սերունդը»։ Ավելի ուշ հրապարակումը ջնջվել է, սակայն վստահ ենք, որ Դուա Լիպան դա հաստատ տեսել է։ Հետաքրքիր է, նրան կվիրավորի՞ 70-ականների փոփ-դիվայի բավականին կոշտ արձագանքը։