Ո՞ւմ հետ է հանդիպում Gossip Girl-ի աստղ Էդ Վեսթվիքը

Հեշտ չէ հետևել Gossip Girl սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Էդ Վեսթվիքի սիավեպերին: Անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացան նրա նոր ընկերուհու՝ Քեյթ Մոսի խորթ քրոջ՝ Լոտտիի մասին։ Նրանք սկսեցին հանդիպել անմիջապես այն բանից հետո, երբ նա բաժանվեց մոդել Թամարա Ֆրանչեսկոնիից: Շատերն անմիջապես ենթադրեցին, որ Էդի և Լոտտիի միությունը երկար չի տևի, և, ինչպես և սպասելի էր, մի քանի ամիս անց դերասանն իրեն նոր ընկերուհի գտավ։

Էմի Ջեքսոնը դարձավ Էդ Վեսթվիքի նոր ընտրյալը։ Նախօրեին նրանք միասին հայտնվել էին Իտալիայում, որտեղ ժամանել էին Վենետիկի կինոփառատոնին մասնակցելու համար։ Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգը հանդիպում է 2021 թվականի դեկտեմբերից։

Զույգը կեցվածք է ընդունել պապարացիների համար նավով ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։ Էդը տոտալ սպիտակ լուք է ընտրել, իսկ նրա սիրելին՝ բրիտանացի դերասանուհի և մոդել Էմին, նախընտրել է դասականները՝ փոքրիկ սև զգեստ։