Ինչո՞ւ չինացի զույգերը երբեք իրար չեն դավաճանում

Չինական գավառներից մեկում անհավատարիմները ոչ միայն կարող են կորցնել իրենց ունեցվածքը, այլ նաև ենթարկվել ազատազրկման:
Անհավատարիմ ամուսիններին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում և ունեցվածքի կեսի բռնագանձում:
Պատիժը տարածվում է և տղամարդկանց և կանանց վրա:

Տեղի բնակիչների միջից նաև հայտնվել են կամավորներ, ովքեր պատրաստ են օգնել ոստիկաններին բացահատելու անօրեններին: Դրանք հիմնականում խաբված կանայք են: Նրանք ոչ միայն իրենց ամուսինների վրա են բողոք գրում, այլ նաև այն տղամարդկանց, ում կասկածում են դավաճանության մեջ:
Իհարկե, պատիժ սպասվում է միայն այն ամուսիններին, ում մեղքը կապացուցվի: Դատարաններում նման գործերը հետաքննում են հատուկ քննիչներ, և եթե կնոջ մեղադրանքը կեղծ է՝ նա մեծ բարոյական վնաս է վճարոմ իր ամուսնուն՝ հրաժարվելով հետագայում ամուսնալուծության դեպքում պահանջել իրեն հասանելիք ունեցվածքի մասնաբաժինը:

Այս հանցանքին չինացիները վերաբերվում են ամենայն լրջությամբ: Նման հանցագործություն կատարած մարդիկ մեծ դժվարությամբ են ընդունվում աշխատանքի և շատ են քննադատվում հասարակության կողմից: Համեմատած դավաճանության հետ՝ գողությունն ավելի մեղմ հանցանք է Չինաստանում: