Օրվա խոսակցությունը. Ադելը գաղտնի ամուսնացել է

Ադելը նախընտրում է գաղտնի պահել իր անձնական կյանքի մանրամասները։ Չնայած նա չի թաքցնում իր հարաբերությունները Ռիչ Փոլի հետ, սակայն նրանց սիրավեպի շուրջ անընդհատ նոր խոսակցություններ են հայտնվում։ Ոչ վաղ անցյալում, օրինակ, երկրպագուներն ուշադրություն էին հրավիրում տպավորիչ ադամանդով մատանուն, որն իսկապես դժվար է չնկատել երգչուհու մատնեմատին։ Իսկ համացանցը նախօրեին սկսել է քննարկել Ադելի և Ռիչ Փոլի գաղտնի հարսանիքը։ Իսկ այս խոսակցություններին տեղի է տվել հենց ինքը՝ երգչուհին։

Ադելի երկրպագուները նրա սոցցանցում «գաղտնի հաղորդագրություն» են նկատել։ Օրերս երգչուհին ստացել է իր առաջին Էմմին և իր օգտահաշվում կիսվել բաղձալի արձանիկի ուրախալի լուսանկարներով։ Իսկ մի նկարում հատկապես ուշադիր բաժանորդները նկատել են դոմինոյի անվանական հավաքածու։ Տուփի վրա գրված է եղել «Փոլի ընտանիքը» (The Paul’s): Ոմանք պարզապես հեղեղել են մեկնաբանությունները՝ հարցնելով, թե արդյոք նրանք ամուսնացած են:

Առաջին անգամ Ադելի և Ռիչ Փոլի սիրավեպի մասին նրանք սկսել են խոսել հուլիսի սկզբին, երբ զույգը միասին հայտնվլ էրց NBA-ի եզրափակիչի ժամանակ։