«Նյու Յորքում մասնակցելու եմ նորաձևության շաբաթին». Սիրուշոն հրապարակել է լուսանկարներ

Երգչուհի Սիրուշոն օրեր առաջ հրապարակել է լուսանկարներ Նյու Յորքից և կից գրառում կատարել՝ կիսվելով ուրախալի նորությամբ.

«Հայկական զարդերն ընտրվել են մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։  Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։  Պարտավորեցնող է այն, որ ներկայացվելու են միջազգային հարթակում:  Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»:

Նշենք, որ օրեր առաջ երգչուհի հրապարակել էր լուսանկարներ՝ տեղեկացնելով, որ նրան ծանր աշխատանքային շաբաթ է սպասվում: