«2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ». Նազենի Հովհաննիսյանը գրառում է արել սահմանում լարված իրավիճակի վերաբերյալ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրաբլոգում գրել է.

«2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ՝ ոգով, հոգով, զենքի բացակայությամբ, գոյություն չունեցող «խաղաղության» քարոզով ու արժանապատվությունն իսպառ տրորելով: Թշնամին ռևանշիզմի իրավունք ունի, իսկ հայը՝ իր ԵՐԿԻՐԸ պաշտպանելու իրավունք՝ չունի:
Արծրունը չի գրել՞, որ հաղթում ենք…
դեռ կոչ չեն արել՞ տանն ով ինչ կասկա ունի վերցնի գնա..
Հիմա հիմնադրամ կ՞ա , ներսի ու դրսի հայերը էլ ո՞նց հավատան..
էն զինվորների մայրերը ի՞նչ լինեն…
էս ոնց քանդեցիք ախր, Աստծո անեծքը ձեզ վրա ու ձեր սերնդների:
Երիցս !!!!

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։

— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընաք,
Ուրախանաք…

Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ…
— Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թըփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,… ….
էն ծառը իմն է…»: