Ինչպե՞ս է 4-ամյա արքայազն Լուին արձագանքել իր մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան լուրին

Սեպտեմբերի 8-ին 97 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Նորին Մեծությունը հանգիստ հեռացավ աշխարհից՝ շրջապատված իր ամենամոտ մարդկանցով։ Այժմ Միացյալ Թագավորությունը 10-օրյա սուգ է հայտարարել, իսկ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա թագուհու պաշտոնական հրաժեշտը։

Այժմ Եղիսաբեթ II-ի համար սգում է ոչ միայն ողջ ընտանիքը, այլ ողջ աշխարհը։ Նրա հիշատակը հարգելու էին եկել նույնիսկ արքայազն Հարին և Մեգան Մարքլը։ Նրանք երկար ժամանակ առաջին անգամ վերամիավորվել էին արքայազն Ուիլյամի և Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի հետ:

«Նման պահերին մենք պետք է պարզապես միասին լինենք»,- լրագրողներին ասել էր Քեյթ Միդլթոնը:

Քորնուոլի դքսուհին նաև պատմել է լրագրողներին, թե ինչպես է իրենց կրտսեր որդին՝ արքայազն Լուին, հուզիչ կերպով մխիթարել ծնողներին։ «Լավ է, որ գոնե իմ նախատատիկն այժմ իմ նախապապիկի մոտ է (արքայազն Ֆիլիպի հետ, ով մահացել է մեկուկես տարի առաջ)», – ասել է Լուին: