Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը նոր մանրամասներ է պատմել հեռուստաաստղի հետ սկանդալային սեքս-տեսանյութից

15 տարի առաջ համացանցում հայտնվեց «հայտնի» սկանդալային սեքս-տեսանյութը, որում Քիմ Քարդաշյանը և նրա նախկին ընկերը՝ Ռեյ Ջեյն էին: Եվ չենք կարող հերքել, որ հենց դա է ազդել ռեալիթի հեռուստաաստղի ճակատագրի վրա, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ Keeping Up with the Kardashians-ը նման ժողովրդականություն է ձեռք բերել։ Ինքը՝ Քիմ Քարդաշյանը, միշտ վստահեցրել է, որ տեսահոլովակը հանրության ուշադրությանն է արժանացել առանց իր իմացության։ Սակայն շատերը վստահեցնում են, որ պատահական չէր, որ տեսանյութը հայտնվել էր համացանցում, այն պլանավորված է եղել և «կազմակերպել էր» Քիմի մոր՝ Քրիս Ջենների կողմից։ Ինքը՝ Ռեյ Ջեյը, նույնիսկ խոսել է այս մասին։

«Ես երբեք ոչինչ չեմ տարածել: Կյանքումս երբեք սեքս-տեսանյութ չեմ տարածել: Դա երբեք էլ արտահոսք չի եղել: Դա միշտ եղել է գործարք և համագործակցություն Քրիս Ջենների, Քիմի և իմ միջև, և մենք միշտ եղել ենք գործընկերներ հենց սկզբից»:

Ու թեև սեքս-տեսանյութի հրապարակումից շատ տարիներ են անցել, սակայն սկանդալային «արտահոսքի» մասին նոր մանրամասներ են շարունակում ի հայտ գալ։ Այսպիսով, տեսահոլովակի անմիջական մասնակիցը՝ Քիմի նախկին բոյֆրենդը՝ Ռեյ Ջեյը, որոշել է հերթական հայտարարությունն անել։ Երաժիշտը խոստովանել է, որ ինքն ու Քարդաշյանը պատրաստել են երեք տարբեր տեսահոլովակներ, որպեսզի Քրիս Ջենները կարողանա ընտրել դրանցից լավագույնը։