Անղեկ երկիրն ո՞ւր է գնում, «տալով» երկի՞ր են պահում. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Մայր Հայաստանի արձանի լուսանկարը և կից ծավալուն գրառում կատարել.

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ անել:
Բոլորիդ պես ուզում եմ հասկանալ սրա վերջը կա՞ ու, եթե կա ինչ «տեսքով է»: Համախմբման կոչերն անիմաստ են … ՄԱՐԴԻԿ, ժողովուրդը շատ համախումբ ու ինքնակազմակերպված օգնում է ամեն մեկն իր կարեցածից առավել, գոնե մի մասը… գուցե զինվորական՞ մեկի շուրջ համախմբվեն, որ դառնա հասկանալի` ինչ է պետք անել:
Անղեկ երկիրն ո՞ւր է գնում, էս ազատ անկումն ինչքա՞ն պիտի տևի… «տալով» երկի՞ր են պահում: 2 տարի փառատոներով գլորեցին.. բա անվտանգությո՞ւնը: Ահռելի ներուժը սփյուռքի, որոնք պատրաստ են ամեն բան անելու և նորից բոլոր երկրների հայերն իրարով են՝ ինչ՞ պիտի անեն, որ միջազգային «հանրություն» ասվածը մեզ էլ տեսնի… Զե՞նք: Դաշնակի՞ց: Քայլե՞ր: Ինքնապաշտպանությու՞ն: Հանձնու՞մ: Փաստաթղթի հերթական ստորգրու՞մ՝ սարսափելի «նվերի» տեսքով…

Գուցե ԱԺ-ում ավելի կարևոր օրվա խնդիր քննարկե՞ն, քան թափոններն են…
Չոր սնունդ, նասկի ու առաջին բժշկ. օգնություն են նորից հավաքում: «Միջանցքի՞» արյունալի «բեմադրությունն» է, որը հարյուրավոր կյանքեր է տանում նորից, թե՞ Հայաստան են արդեն գրավում ( տալիս, նվիրում…)
Երևանը Հայաստա՞ն է, թե ոչ…. Իսկ Ջերմո՞ւկը: Վարդենի՞սը: Շորժա՞ն կա՞մ Իշախանասարը:

Սյունիքի անվտանգության հարցով ի՞նչ է արվում… Դաշնակի՞ց: Իրա՞ն: Ռուսաստա՞ն:
Մենք` հայերով ի՞նչ անենք լավ, որ երկիրը մնա:
Եկեք հասկանանք:
Գուցե մի օգտակար բան ասեք, անենք… չմոլորվենք էսքան.. չսովորենք, որ հա կրակում են.. ու տալիս կամ տանում, ասե’ք»: