Մադոննային հաճախ են քննադատում Photoshop-ի չափից դուրս օգտագործման համար։ Երգչուհին չի ամաչում մի փոքր (կամ նույնիսկ շատ) բարելավել իր լուսանկարները, և նրա բաժանորդները վաղուց սովոր են դրան: 64-ամյա փոփ-աստղը վերջին շրջանում ամբողջովին անճանաչելի տեսք ունի, սակայն այստեղ, հավանաբար, մեծ աշխատանք են կատարել նրա կոսմետոլոգները։
Նախօրեին Մադոննան կրկին դարձել էր համացանցում քննարկման առարկա։ Երեկ երգչուհին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացել է Marni-ի ցուցադրությանը, որտեղ նրան, իհարկե, ֆիքսել են լուսանկարիչները։ Բացի այդ սոցիալական ցանցերում փոփ-դիվան հրապարակել է սեփական կադրերը։ Եվ երկրպագուները չեն կարողացել չնկատել այն, թե որքան են պապարացիների լուսանկարները տարբերվում նրա հրապարակած կադրերից:
Ի դեպ, Մադոննան վերջերս հայնտել էր նոր սիրելի ունենալու մասին, ով իրենից փոքր է 41 տարով։



















