Ավելի քան 40 տարի բանտում. Ջոն Լենոնին սպանողին 12-րդ անգամ մերժել են վաղաժամկետ ազատման հարցում

Ամենատխուր դեպքերից մեկը տեղի ունեցավ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին. այդ օրը երաժիշտ Ջոն Լենոնը մահացու վիրավորվեց Նյու Յորքում և մի քանի րոպե անց մահացավ վիրահատական ​​սեղանին` արյան կորստից։

Սպանությունը կատարել է Մարկ Դևիդ Չեփմենը, որի հետ, ի դեպ, երաժիշտը հանդիպել է մահից ժամեր առաջ և նույնիսկ ինքնագիր թողել նրա ձայնասկավառակի վրա։

67-ամյա հանցագործը, որն այժմ պատիժ է կրում Նյու Յորք նահանգում, 12-րդ անգամ ներկայացել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովին։ Սակայն դատարանը կրկին որոշել է նրան թողնել բանտում։

Ի դեպ, ցմահ դատապարտյալը փորձում է պայմանական վաղաժամկետ ազատման հասնել 2000 թվականից՝ երգչին սպանելուց երկու տասնամյակ անց։ Ամերիկացու խոսքով՝ ինքը զղջում է ու ամաչում իր արարքի համար։

Հաջորդ անգամ նա կկարողանա ազատություն խնդրել երկու տարի անց՝ 2024 թվականին։