Բրիթնի Սփիրսը հրապարակայնորեն վիրավորել է Քրիստինա Ագիլերային իր կազմվածքի համար

Ամերիկացի երգչուհի, Գրեմմիի դափնեկիր Բրիթնի Սփիրսը հրապարակայնորեն վիրավորել է երգչուհի Քրիստինա Ագիլերային՝ ավելորդ քաշի պատճառով։ Նա համապատասխան հայտարարությունը հրապարակել է Instagram-ում։

Մասնավորապես, սոցցանցում արտիստը լուսանկար է հրապարակել մեջբերումով. «Բացահայտեցի, որ նիհար երևալու մեկ տարբերակ կա՝ շփվել գեր մարդկանց հետ»։ Դրա տակ նկարագրության մեջ երգչուհին բացատրել է, որ եթե նույն բեմում հանդես գա Քրիստինա Ագիլերայի նման պարուհիների հետ, ապա նրանց ֆոնին նա նիհար կլինի։

«Եթե ես ունենայի նույն պարուհիները, ինչ Քրիստինա Ագիլերան, ես աներևակայելի փոքր կերևայի բեմում»,- կատակել է Բրիթնին:

Նման հայտարարությունից հետո աշխարհահռչակ երգչուհու ուղղությամբ քննադատությունների բուռն ալիք է ուղղվել, Սփիրսը փորձել է բացատրել, որ չի ցանկանում վիրավորել որևէ մեկին։

«Ես ոչ մի կերպ չեմ քննադատել Քրիստինայի գեղեցիկ մարմինը, դա այն է, ինչ կա: Ես մի անգամ ներկա էի նրա ելույթին և նկատեցի մարդկանց տարբերությունը բեմում: Նա գեղեցիկ ուժեղ կին է: Շնորհակալություն, Քրիստինա, ինձ ոգեշնչելու համար: Ես երբեք միտումնավոր որևէ մեկին չէի վիրավորի, քանի որ գիտեմ, թե դա ինչ է»,- բացատրել է նա:

Իր հերթին, Քրիստինա Ագիլերան ոչինչ չի մեկնաբանել, այլ պարզապես հեռացրել է իր նախկին ընկերուհուն Instagram-ի բաժանորդների ցանկից։