«Վիշապի տան» աստղը խոստովանել է, որ տարիքային մեծ տարբերության պատճառով վախեցել է գործընկերոջ հետ ինտիմ տեսարանում նկարահանվել

«Վիշապի տունը» սերիալը մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, ինչը, ըստ էության, սպասելի էր։ Warner Bros. Discovery-ն հայտնում է, որ 9,99 միլիոն մարդ դիտել է «Վիշապի հետնորդները» դրվագը HBO կաբելային ալիքով և HBO Max տեսածառայությամբ դրա առաջին գիշերը։ Եվ սա HBO-ի 2022 թվականի լավագույն պրեմիերային արդյունքն է։ Բայց, պարզվում է, որ ֆիլմում բոլորին չէ, որ հեշտ է եղել նկարահանվելը։

Այսպիսով, 19-ամյա Էմիլի Քերին, ով մարմնավորում էր Էլիսենթ Հայթաուերին՝ Վեստերոսի թագավոր Վիզերիս I-ի կնոջը և Էյգոն II թագավորի մորը, վերջերս Newsweek-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն շատ են անհանգստացրել 49-ամյա Փեդի Կոնսիդայնի հետ ինտիմ տեսարանները: Ավելին, նա նույնիսկ ծանոթ չէր նրա հետ սերիալից առաջ:

«Այն ժամանակ ես չէի ճանաչում Փեդիին: Ես չէի պատկերացնում, թե որքան հաճելի էր նրա հետ աշխատելը և որքան հեշտությամբ նա կարող էր ամեն ինչ կազմակերպել։ Ես այդ պահին միայն հասկացա, որ ինտիմ տեսարան կունենամ ինձնից շատ մեծ տղամարդու հետ»,- ասել է Էմիլին։

Նա նաև նշել է, որ նկարահանման հրապարակում կա հատուկ համակարգող, որը պատասխանատու է ինտիմ տեսարանների համար, ինչը մեծապես հեշտացնում է աշխատանքը։ «Մենք հնարավորություն ունեինք քննարկելու ամեն ինչ, որպեսզի չամաչենք և անհարմար չզգանք։ Դա մեծ օգնություն էր ինձ համար թե՛ փորձասենյակում, թե՛ նկարահանման հրապարակում: Ի վերջո, ամեն ինչ շատ ավելի հեշտ էր, քան ես սպասում էի », – խոստովանել է Էմիլին: