Մանկական Եվրատեսիլի հաղթող, երգչուհի Մալենան ինստագրամյան իր էջում հրապարակել է ՀՀ եռագույնը՝ կից անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմաններին տիրող իրավիճակին:
«Ադրբեջանը հարձակում է սկսել իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա` թիրախավորելով նաեւ քաղաքացիական անձանց։ Խոսեք եւ աղոթեք Հայաստանի համար»,- գրել է երգչուհին: