«Այլևս ոչ մի հայի արյուն հանուն նավթի». «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի գրառումը

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Նա, մասնավորապես, իր ինստագրամյան էջում գրել է․ «Այլևս ոչ մի հայի արյուն հանուն նավթի: Աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը, որը եղել է նաև նորարարության, մշակույթի, երաժշտության, արվեստի, սննդի, գինու և ուղեղի ներուժի աղբյուր: Հայաստանին չպետք է «զոհաբերել» միայն այն պատճառով, որ վաճառքի հանելու նավթ ու գազ չունի։ Հայերը կրթել են ձեզ, նրանք կերակրել են ձեզ, դուք ոգևորել եք նրանց առաջնությունների ժամանակ և մասնակցել նրանց համերգներին և նվագել նրանց երաժշտությունը, նրանք ծիծաղեցրել են ձեզ։ Դուք նրանց  հեռուստացույցով դիտել եք։ Նրանք փրկել են ձեր կյանքը:

Խնդրում եմ, ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչ եք արել այդ ամենի դիմաց։ Օգնելու համար դեռ ուշ չէ․․․Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի հարկատուների հաշվին Ադրբեջանին տրամադրվող օգնությունը․․․

Դուք կարող եք օգտագործել բոյկոտի ձեր անձնական ձևերը: Քաղաքականության, բիզնեսի, սպորտի, ժամանցի, երաժշտության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներից իմ ընկերներին և ոչ միայն՝ ինձ հետ ընկերանալը բավարար չէ, ժամանակն է Հայաստանի կողքին կանգնելու»։