Քարդի Բին իրեն մեղավոր է ճանաչել հարձակման գործով դատավարության ընթացքում

Նախօրեին Քարդի Բին ներկայացել էր Քուինսի դատարան՝ իրեն մեղավոր ճանաչելով 2018 թվականին կատարված հարձակման մեջ: Բանն այն է, որ ռեփ արտիստին մեղադրել են ստրիպտիզ-ակումբներից մեկում բարի աշխատակիցների հետ ծեծկռտուքի մեջ հայտնվելու և սպառնալիքներ հնչեցնելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Քարդին իրեն մեղավոր է ճանաչել՝ դրանով իսկ խուսափելով ավելի լուրջ պատժից։ Դատալ է իր սոցիալական ցանցերում և գրել, որ «արևը ամեն օր չէ, որ շողում է, բայց հենց դրա համար է, որ նա սիրում վաղվա օրը»:

«Մեծանալու և աճելու մի մասը քո արարքների համար պատասխանատվություն ստանձնելն է: Ես փորձում եմ սա բացատրել երեխաներիս և օրինակ ծառայել նրանց համար: Ես նախկինում վատ որոշումներ եմ ընդունել, ինչը չեմ վախենում խոստովանել: Այս պահերը ինձ չեն բնորոշում և բոլորովին չեն արտացոլում, թե ով եմ ես այսօր։ Ես անհամբեր սպասում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ այս իրավիճակից դուրս գալուն, որպեսզի կարողանամ վերադառնալ իմ աշխատանքին, որն ամենաշատն եմ սիրում», – ասել է Քարդի Բին ABC News-ին: