Ռուսաստանաբնակ հայ բլոգեր և դերասանուհի Աննա Եգոյանը հրապարակել է հոլովակ՝ պատմելով Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին:
Աննան նշել է, որ հայուհի է, ծնվել է Երևանում:
«Ադրբեջանական ուժերը պատերազմական ճանապարհով որոշում են քաղաքական հարցերը: Մահանում են անմեղ մարդիկ: Բանական մարդ լինելով հանդերձ՝ ես քաջ գիտակցում եմ, որ իմ հոլովակով գրեթե ոչ մի հարց չի լուծվելու, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք կատարվող հարձակման մասին»,- ասում է Աննա Եգոյանը: