Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել փոխնակ մոր օգնությամբ ծնված որդուն

Վերջերս հայտնի էր դարձել, որ Քլոեն և Թրիսթան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի էին ունեցել, բայց նրանք երեխային թաքցնում էին հասարակությունից: Երեխան երևում է հեղինակային շոուի երկրորդ եթերաշրջանում:

Քլոեն անհանգստացած է եղել, մտածել է՝ պատրաստ չէ ողջունել 2-րդ փոքրիկին, սակայն Քիմը հանգստացրել է քրոջը: «Նա այստեղ է, Աստված իմ, փոքրիկը նման է Թրուին»,- ասել է նա։ Նշենք, որ Թրուն Քլոեի 4-ամյա դուստրն է:

Նշենք, որ զույգը բաժանվել է դեռևս 2019: