Ռիհանան ելույթ կունենա «Սուպերբոուլ-2023»-ի ընդմիջման ժամանակ․ TMZ

Երգչուհի Ռիհանան կարող է ելույթ ունենալ «Սուպերբոուլ-2023»-ի ընդմիջման ժամանակ։ Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որով ակնարկել է «Սուպերբոուլ-2023»-ի ժամանակ ելույթ ունենալու հավանականության մասին, իսկ ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է TMZ-ը։

Պարբերականի տվյալներով՝ միջոցառման կազմակերպիչներն արտիտի հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում կայանալիք միջոցառման ժամանակ նա լինելու է գլխավոր աստղն ու ելույթ է ունենալու ընդմիջման ընթացքում։

TMZ-ի աղբյուրները հայտնել են, որ ամիսներ առաջ Ֆուտբոլի ազգային լիգան (NFL) խնդրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին ելույթ ունենալ միջոցառման ժամանակ, սակայն նա մերժել է նոր ստեղծագործությունների վրա աշխատելու պատճառով։

2020 թվականին կազմակերպիչներն արդեն փորձել են հրավիրել Ռիհանային, սակայն նա հրաժարվել է ելույթ ունենալ «Սուպերբոուլ»-ի ժամանակ Քոլին Կապերնիկի հետ NFL-ի ունեցած կոնֆլիկտի պատճառով։