Ինչպե՞ս է Զեյն Մալիքն արձագանքել Ջիջի Հադիդի և Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրավեպի մասին լուրերին

Ջիջի Հադիդի և Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրավեպի մասին խոսակցությունները չեն դադարում. վերջերս պապարացիները Ջիջիին ու Լեոնարդոյին միասին են նկատել երեկույթի ժամանակ։ Իհարկե, այսպիսի պահվածքը միայն հաստատել է աստղերի սիրային կապի մասին տաբլոիդների ենթադրությունները։ Մոդելի նախկին ընկեր Զեյն Մալիքը չի կարողացել շրջանցել տեղի ունեցածը. սկզբում գրում էին, որ երգիչը նույնիսկ փորձել է վերադարձնել պոդիումի աստղին, բայց կարծես թե ինչ-որ բան այնպես չի ընթացել:

Մեր օրերում սոցիալական ցանցերը կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքում: Երբեմն, հասկանալու համար, որ զույգը բաժանվել է, բավական է տեսնել՝ արդյոք նրանք դադարել են հետևել միմյանց, և թե ուր են անհետացել պրոֆիլից նրանց համատեղ լուսանկարները: Եվ այսպես, Զեյն Մալիքը որոշել է չհետևել Ջիջիին սոցցանցերում։

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը հայտնի դարձավ Ջիջի Հադիդի և Զեյն Մալիքի բաժանման մասին։ Պատճառը եղել է երգչի և մոդելի մոր՝ Յոլանդա Հադիդի կոնֆլիկտը։