Մեգան Մարքլը դժգոհել է, որ իրեն չեն վճարել թագավորական պարտականությունների կատարման համար

Վերջերս լույս տեսավ The Times-ի թղթակից Վալենտին Լոուի «The Courtiers. The Hidden Power Behind the Crown» գիրքը, որտեղ նա նշում է, որ Մեգանը դժգոհ է եղել, որ ինքը պետք է կատարեր թագավորական պարտականությունները։ Ավելին, ըստ հեղինակի, Մարքլի մոտ դժգոհություններ առաջացել են իր առաջին պաշտոնական շրջագայության ժամանակ՝ որպես դքսուհի՝ 2018 թվականին Ավստրալիա, Ֆիջի, Տոնգա և Նոր Զելանդիա կատարած այցի ժամանակ։

Արքայազն Հարիի հետ ամուսնանալուց ընդամենը ամիսներ անց Մեգանը սկսել է բողոքել, որ իրեն ստիպում են անվճար աշխատել, ասել է Վալենտինը։

«Չնայած նրան դուր էր գալիս ուշադրությունը, Մեգանը չէր հասկանում այդ բոլոր զբոսանքների [և] անթիվ անծանոթների հետ ձեռք սեղմելու իմաստը: Հեղինակը պնդում է, որ մի անգամ դքսուհին նույնիսկ ասել է. «Չեմ կարող հավատալ, որ դրա համար չեն վճարում»:

Թերևս հենց դա է դրդել Մեգանին և Հարրիին հրաժարվել թագավորական պարտականություններից։ Ի դեպ, դրանից հետո զույգը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ այժմ մեծացնում են իրենց երկու երեխաներին՝ 3-ամյա Արչիին և փոքրիկ Լիլիբեթին, ով ամռանը դարձավ մեկ տարեկան։