Տիմատին մեկնաբանել է արտագաղթի մասին լուրերը

Անցած շաբաթվա սկզբին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա էր հայտարարվել։ Լուրից բառացիորեն որոշ ժամանակ անց Տիմատին լուսանկարներ է տարածել Ուզբեկստանից։ Ռեփերի նման գործողությունները առաջացրել են համացանցի օգտատերերի հետաքրքրությունը (ասում են՝ արտագաղթե՞լ է)։ Եվ նրանք որոշել են հարցերով գրոհել ռեփերի էջը՝ «Արդեն զինկոմիսարիատո՞ւմ եք», «Դու կանչը ստացե՞լ ես», «Ո՞ւր են հայրենասիրական հրապարակումները, Տիմուր», «Տիմուր, դու պատրաստվում ես պաշտպանել քո հայրենիքը», «Առաջ դեպի խրամատ»։ Երգիչը կապ է հաստատել ու ասել, որ արդեն Մոսկվայում է։

Տիմատին սոցիալական ցանցերում գրել է, որ չի պլանավորել ոչ մի տեղ հեռանալ։ «Ես Մոսկվայում եմ։ Տանը։ Ես ոչ մի տեղ չէի արտագաղթել և չեմ պատրաստվում, իմ տեղն այստեղ է»,- գրել է արտիստը։ Ավելին, նա ասում է, որ պատրաստ է զորակոչի, եթե իր զինվորական հաշվառման մասնագիտությունն անհրաժեշտ լինի։