Մեգան Մարքլի և Էլիզաբեթ 2-րդի միջև տարաձայնություններն ի հայտ են եկել դեռ հարսանիքից առաջ. ամենը դքսուհու բնավորության պատճառով

Նախօրեին հայտնի դարձավ թագավորական ընտանիքի մասին նոր գրքի թողարկման մասին՝ Վալենտինա Լոուի «The Palace. The Hidden Power Behind the Crown»-ը։ Գրքի հեղինակը գրում է, որ Մեգանը դժգոհ է եղել այն փաստից, որ նա պետք է կատարեր թագավորական պարտականությունները։ Հիմա էլ պարզվում է, որ Էլիզաբեթ 2-րդն ու Մեգան Մարքլը հենց սկզբից «լեզու չեն գտել»։ Եվ ամենը՝ Մեգանի պահվածքի պատճառով։

Այս անգամ The New Royals-ի հեղինակ Քեթի Նիքոլը բացահայտել է բրիտանական ընտանիքում Մեգան Մարքլի կյանքի հերթական մանրամասները։ Նիկոլը գրում է, որ հարսանիքի նախապատրաստման ժամանակ Մեգանն իրեն կոպիտ է պահել, ինչը դուր չի եկել թագուհուն։

Այսպիսով, դքսուհին լավ չի շփվել սննդամթերք մատակարարողներից մեկի հետ, ում ասել են, որ վեգանական ուտեստներ պետք է պատրաստել։ Սակայն համտեսներից մեկի ժամանակ Մեգանը զգացել է ձվի համը։ Այս փաստը վրդովեցրել և զայրացրել է նրան։ Երկխոսությունը լսել է թագուհին, որը ուղղել է ապագա (այն ժամանակ) դքսուհուն։ «Մեգան, այս ընտանիքում մենք նման կերպ մարդկանց հետ չենք խոսում», – մեջբերել է Նիկոլը նրա խոսքերը:

Հեղինակը հայտնում է նաև, որ Էլիզաբեթ II-ը տոնակատարության նախապատրաստման ժամանակ վիճել է ոչ միայն Մեգանի, այլ նաև արքայազն Հարիի հետ։ «Հարսանիքի պատրաստվելը թագուհու համար իսկապես շատ դժվար էր։ Նա շատ վրդովված էր Հարրիի պահվածքից, նրա որոշ պահանջներից և քմահաճույքներից։ Դրա պատճառով նրանց հարաբերությունները շատ վատթարացան»,- մեջբերել է Քեթին Էլիզաբեթ II-ի զարմիկ Լեդի Էլիզաբեթ Անսոնին:

Վկայակոչելով այլ աղբյուրներ՝ Նիկոլը նշել է, որ Էլիզաբեթ II-ը զարմացել է, որ Մեգանը հարսանիքին սպիտակ զգեստ է հագել, քանի որ սա հարսնացուի համար առաջին ամուսնությունը չէր։ «Նա կարծում էր, որ եթե դուք արդեն ամուսնացած եք, ձեր հարսանիքի օրը պետք է հագնեք թեթև, բայց ոչ սպիտակ հանդերձանք, ինչն արել էր Կորնուոլի դքսուհին», – մեջբերել է աղբյուրին փորձագետը։