Ինչպե՞ս են զարգանում Էմիլի Ռատակովսկիի և Բրեդ Փիթի հարաբերությունները

Մինչ բոլորի ուշադրությունը շեղված էր Ջիջի Հադիդի և Լեոնարդ ԴիԿապրիոյի հնարավոր սիրավեպի մասին լուրերին, հոլիվուդյան մեկ այլ նույնքան անսպասելի զույգ՝ Էմիլի Ռատակովսկին և Բրեդ Փիթը, հարաբերություններ են փորձում ստեղծել։

PageSix-ը հայտնում է, որ Բրեդ Փիթին ու Էմիլի Ռատակովսկիին իրար հետ հանդիպել են նախորդ օրը, բայց «պաշտոնապես չեն հանդիպում»: Աղբյուրը հավելել է նաև, որ զույգի շուրջ շատ են խոսակցությունները։ «Մարդիկ արդեն որոշ ժամանակ է՝ մտածել են այդ մասին (նրանց փոխհարաբերությունների մասին): Բրեդը ոչ մեկի հետ չի հանդիպում։ Նրանց մի երկու անգամ տեսել են միասին»։ Ճիշտ է, աղբյուրը վերջում ասել է, որ ավելի ուշ ամեն բան կբացահայտվի և հորդորել է «մնալ իրենց հետ»…

Հիշեցնենք, որ Էմիլին վերջերս է բաժանվել ամուսնուց՝ իմանալով նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։ 2018 թվականի փետրվարին մոդելը և Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարդն ամուսնացան 3 ամսվա հարաբերություններից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։