Մադոննան նշել է որդու 17-ամյակը (լուսանկարներ)

Մադոննան նշել է որդեգրած որդու՝ Դեյվիդ Բանդայի ծննդյան օրը․ նա դարձել է 17 տարեկան։ Այս առիթով 64-ամյա երգչուհին խնջույք է կազմակերպել։ Մադոնան Instagram-ում երեկույթից լուսանկարներ է տարածել։

Մադոննան և Դեյվիդը հագնվել են նույն գունային սխեմայով. երգչուհին հագել է կանաչ ատլասե մինի զգեստ, իսկ նրա որդին ընտրել է մուգ կանաչ փայլազարդ կոստյում: Երեկույթի լուսանկարներում հայտնվել են նաև Մադոննայի որդեգրած դուստրերը՝ երկվորյակներ Ստելլան և Էսթերը։

Դեյվիդ Բանդան նախկինում հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ փորձել է իր մոր կերպարները: Այսպիսով, նա կրկնել է մոր 90-ականների կերպարը, իսկ մինչ այդ զգեստներով ցուցադրություն էր կազմակերպել։

Հարցազրույցներից մեկում խոսելով որդու մասին՝ Մադոննան ասել է, որ Դեյվիդը հաճախ է հագնում իր հագուստը և հավելել, որ իր հանդերձանքը որդուն ավելի շատ է սազում, քան իրեն։