«Շատ դրոշներ, աֆորիզմներ, կոչեր ու փրկության ծրագրեր». Սարգիս Գրիգորյան

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է նոր հոլովակ ՝ խոսելով հայրենասերներից:

«Շատ դրոշներ, աֆորիզմներ, կոչեր ու փրկության ծրագրեր:10 կարծիք ու 10 ն էլ իրար հակասող:Խոսել սիրող հայրենասերներ որոնց լսող չկա:Ու ծնվում է աղմուկը. Ով ավելի բարձր կաղմկի նրա ձայնն էլ լսելի կլինի:Աղմկելով երկիր չի կառուցվում:
Շշուկ է անհրաժեշտ որ աղոթքդ աստծուն հասցնես:Հանգստություն է անհրաժեշտ որ ունակ լինես մտածես:Ժպիտ է անհրաժեշտ, որ բարին սերմանես:Ու սեր որ էս մղձավանջից ազատվես:
Մի աղմկեք հայրենասիրության մասին:Ուզու՞մ էք օգնեք` բան փոխեք, ուրեմն դարձեք զինվորը ձեր գործի ու լուռ աշխատեք` շատ աշխատեք, հանունի համար աշխատեք ու կտեսնեք` և ժպիտ և հանգստություն և սեր կլինի ու աստծով կլինի ու կլինի լավ և հայրենիքի և ընտանիքի և քո համար:
Մի աղմկեք, պարոնայք մի աղմկեք»,- գրել է Սարգիս Գրիգորյանը: