Արթուր Խաչենցը և Իզենը ներկայացրել են 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված տեսահոլովակ

Արցախցի երգիչներ Արթուր Խաչենցը և Իզենը նոր երգ և տեսահոլովակ են ներկայացրել, որը նվիրված է 44-օրյա պատերազմում հայրենիքի համար նահատակված զոհերի հիշատակին:

«Տղերքը չկան» երգի բառերի համահեղինակներն են կատարողները`Արթուր Խաչենցը և Իզենը, երաժշտության հեղինակը հենց Խաչենցն է: Տեսահոլովակի հեղինակը Հրաչյա Հարությունյանն է: