Իրինա Շեյքին լուսանկարել են Քանյե Ուեսթի գրկում

Անցած ամառ մամուլում լուրեր հայտնվեցին Իրինա Շեյքի և Քանյե Ուեսթի սիրավեպի մասին։ Եվ եթե սկզբում երկրպագուները կարծում էին, որ դա պարզապես PR քայլ է, ապա շուտով նրանց բոլոր կասկածները վերացան, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռեփերը ծննդյան տարեդարձը նշել է ռուս մոդելի հետ։

Աստղերի սիրավեպը կարճ տևեց. շուտով լրագրողները հայտնեցին, որ սիրահարները բաժանվել են։ Չնայած այն հանգամանքին, որ Իրինան և Քանյեն չեն մեկնաբանել իրենց բաժանման մասին լուրերը, պարզ է դարձել, որ նրանք մնացել են ընկերներ։ Burberry-ի շոուի ետնաբեմում ականատեսներից մեկը նկարահանել է Քանյեին ու Իրինային գրկախառնվելիս։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը Բրեդլի Կուպերի հետ հարաբերությունների մեջ է եղել 2015 թվականից։ 2017 թվականի մարտին ծնվել է նրանց դուստրը՝ Լեան։ Սակայն 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Ինչ վերաբերում է Քանյեին, ապա Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո նա սկսել է անցողիկ սիրավեպեր ունենալ։ Այժմ լուրեր են պտտվում, որ նա հանդիպում է Քենդիս Սվեյնփոլի հետ։