Ով է թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը

Նոր հետազոտությունը ներկայացրել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենաշատ և ամենաքիչ ժողովրդականություն վայելող անդամների ցուցակը: Այն անցկացրել էThe Sun-ը։

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներն են՝ 2000 բրիտանացիների շրջանում անցկացված հարցումների համաձայն։ Նրանք ստացել են ձայների համապատասխանաբար 23%-ը և 20%-ը։

Երրորդ տեղում Չարլզ III թագավորն էր, չորրորդում՝ նրա քույրը՝ արքայադուստր Աննան։ Նրանք երկուսն էլ ստացել են ձայների 19%-ը։

Արքայազն Հարին զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Արքայադուստր Սոֆիան վեցերորդն էր, իսկ կոնսորտ թագուհի Կամիլան՝ յոթերորդը: Սասեքսի դքսուհին զբաղեցրել է ութերորդ տեղը։