Էշթոն Քաթչերը պատմել է՝ ինչպես է առաջին անգամ սեր խոստովանել Միլա Կունիսին

Էշթոն Քաթչերը և Միլա Կունիսը սկսել են հանդիպել 2012 թվականին. հենց այդ ժամանակ էլ պապարացիները սկսեցին նկատել զույգին միասին։ Եվ առաջին անգամ սիրահարները հանրայնացրին իրենց հարաբերությունները 2013 թվականի սկզբին. Էշթոնն ու Միլան միասին ներկայացել էին Jobs: Empire of Seduction ֆիլմի պրեմիերային: Այն մասին, թե ինչպես է դերասանը սեր խոստովանել կնոջը, հիմա կներկայացնենք ձեր ուշադրությանը։

«Առաջին անգամ ես կնոջս ասացի, որ սիրում եմ նրան «Դու և տեկիլան»-ն (երգ – խմբ.) լսելիս էր: Միգուցե ես չափից շատ էի տեկիլա խմել»,- հաղորդման մեջ խոստովանում է դերասանը:

«Ես հարբած հայտնվեցի նրա տանը գիշերվա մոտ ժամը երկուսին և սկսեցի բղավել. «Դու և տեկիլան ինձ խենթացնում եք», – շարունակել է դերասանը: «Եվ ես ասացի նրան, որ սիրում եմ նրան, և նա ասաց. «Մի ասա, եթե իրականում այդպես չես կարծում: Կսիրե՞ս ինձ առավոտյան, երբ սթափվես»,- դերասանը մեջբերել է կնոջ՝ Միլա Կունիսի խոսքերը։

Այնուամենայնիվ, նրա զգացմունքները անկեղծ են եղել, հաջորդ առավոտ նա կրկին սեր է խոստովանել իր ապագա կնոջը։ «Հաջորդ առավոտ ես արթնացա և ասացի՝ «Ես դեռ սիրում եմ քեզ», – կիսվել է հոլիվուդյան աստղը: