Հայտնի է 1990-ականների լավագույն երգը

Մրայա Քերիի «Fantasy» երգի ռեմիքսը գլխավորել է 90-ականների լավագույն երգերի ցանկը։ Թոփ 250-ը կազմել է Pitchfork-ը։

«Fantasy» երգի ռեմիքսը ստեղծվել է ամերիկացի ռեփեր Ol’ Dirty Bastard-ի հետ համատեղ 1995 թվականին։ Թրեքը հասել է Hot 100-ի առաջին հորիզոնական, ինչը Քերիին դարձրեց առաջին կինը, ով հասավ նման հաջողության: Երգչուհին դարձավ պատմության մեջ երկրորդ արտիստը, ով առաջին տեղում է հայտնվել Մայքլ Ջեքսոնից հետո։

Երկրորդ տողը զբաղեցրել է երաժիշտ Բյորկի «Hyperballad» երգը։ Իսկ երրորդ տեղում «Are You That Somebody?»-ն է՝: երգչուհի Ալիայի։

Նախկինում Մրայա Քերին հայտարարել էր, որ ծրագրում է թողարկել 90-ականներին ձայնագրված ալբոմ՝ ալտերնատիվ ռոքի ոճով։