Համացանցում է հայտնվել Աստերիքսի ու Օբելիքսի մասին նոր ֆիլմի թրեյլերը

Astérix and Obélix: The Middle Kingdom ֆիլմի թրեյլերը հայտնվել է ֆրանսիական Pathe կինոստուդիայի YouTube ալիքում։ Հայտնի ֆրանշիզայում դերասան Ժերար Դեպարդյեին փոխարինել է Ժիլ Լելուշը։

«Չինացի դավաճան արքայազնը պետական ​​հեղաշրջում է անում և բանտ նետում օրինական կայսրուհուն։ Նրա դուստրը փյունիկացի վաճառականի և հավատարիմ ծառայի օգնությամբ փախչում է Գալիա, որտեղ օգնության համար դիմում է Աստերիքսին և Օբելիքսին»,- նշված է ֆիլմի թրեյլերի նկարագրության հատվածում։

Ֆիլմում Աստերիքսին մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Գիյոմ Կանեն։ Կեսարի դերը կկատարի Վենսան Կասելը, իսկ Կլեոպատրա թագուհուն՝ Մարիոն Կոտիյարը։ Աստղային կազմը համալրվել է դերասան Պիեռ Ռիչարդով և ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչով, ով հանդիսատեսի առջև կհայտնվի Անտիվիրուս անունով լեգեոների դերում։