Մեգան Մարքլը պլանավորում էր դառնալ Բեյոնսեի մակարդակի աստղ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կարծում էր, որ արքայազն Հարրիի հետ հարսանիքից հետո ինքը նույնքան հայտնի կդառնա Մեծ Բրիտանիայում, որքան երգչուհի Բեյոնսեն ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի ինսայդերներին։

Սակայն ամուսնությունից հետո բրիտանացի արքայազն Հարրիի կինը շատ հիասթափվեց, երբ տեսավ խիստ կանոնների և սահմանափակումների ցանկը, որոնք խանգարում էին նրա ծրագրերին։ Օրինակ, Մեգանը շատ է սիրում տարբեր բրենդների կողմից արված նվերները, բայց թագավորական կանոնադրությունն արգելում էր նրան դրանք վերցնել, ուստի դրա պատճառով շատ սկանդալներ են եղել։

Բայց չնայած դրան, հանգուցյալ Եղիսաբեթ II-ը չի ցանկացել փոխել այդ կանոններին, որոնց հետևում էին թագավորական ընտանիքի անդամները:

Ինսայդերները պատմել են նաև այն մասին, թե ինչպես, դառնալով Սասեքսի դքսուհի, ուշադրություն սիրող Մեգան Մարքլը չի ցանկացել ժպտալ տարբեր միջոցառումներին և սեղմել անծանոթների ձեռքերը։