Բեմադրություն` Արցախյան հերոսի հեքիաթների մոտիվներով. ի՞նչ է պատրաստում High Fest–ը

Միջազգային թատերական High Fest փառատոնը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին ռումինական «M Studio»-ի «Վերելակ» երաժշտական ներկայացմամբ, որը կցուցադրվի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Այս մասին փառատոնի կազմակերպիչները պատմեցին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Գրում է Sputnik Արմենիան:

High Fest-2022–ի կարգախոսն է` «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը»։

«Մենք միշտ ձգտում ենք ավելի լավին, և ես հավատում եմ, որ 21-րդ High Fest-ն ավելի լավը կլինի, քան 20-րդը»,- ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Ըստ նրա` միջոցառման առաքելությունը նախևառաջ կրթական է։ Նպատակը ցանկացած պայմաններում արվեստի միջոցով մշակութային կյանքը զարգացնելն է։

Փառատոնի բացումից հետո որպես առաջին ներկայացում է ընտրվել «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը գրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արխացի հերոս, Ոսկե արծվի շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթների հիման վրա։

Փառատոնի «մեխը» կլինի Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումը։

Ղուկասյանի խոսքով` այս տարի ակնկալվում է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի ներկայություն։ Այդ թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնների նախագահներ Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից։

Երևանյան 14 բեմահարթակներում 26 ներկայացում կցուցադրվի։ Հանդիսատեսը կկարողանա դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, կրկեսային, տիկնիկային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ։

Երևանյան թատրոններից իրենց ներկայացումները կցուցադրեն Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները։ Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում։

Փառատոնի (տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը) ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ High Fest-ի կայքում։

Հիմնական ծրագիրց բացի, փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասերանվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա)։

«High Fest-ի շնորհիվ մեր երկրում այսօր առողջ թատերական մրցակցություն կա։ Մեմինարների և վարպետության դասերի շնորհիվ մեր գործունեությունը համալրվեց այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են` նոր դրաման, new writing-ը, իմերսիվ շոուն, action painting-ը, բացօթյա ներկայացումները, ինչպես նաև այն, ինչով ժամանակակից պարը տարբերվում է մոդեռն-բալետից»,- հավելեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, High Fest-ն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին։