Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, որի մոտ նախորդ տարի աֆազիա (խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանք է) էր ախտորոշվել, դեռևս կարող է նկարահանվել նոր ֆիլմերում, քանի որ իր պատկերի իրավունքները վաճառել է Deepcake տեխնոլոգիական ընկերությանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքն ամերիկյան ընկերության մասին է, որն արհեստական բանականության միջոցով ստեղծվում է մարդու գերիրական «թվային երկվորյակը»:
Աղբյուրը գրում է, որ 67-ամյա Ուիլիսի ընտանիքը մարտին հայտնել էր, որ դերասանը թոշակի է անցել այն բանից հետո, երբ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել:
Նշվում է, որ 2021 թվականի օգոստոսին Բրյուս Ուիլիսի թվային երկվորյակն իր դեբյուտն է կատարել ռուսաստանյան հեռահաղորդակցական հսկայի՝ «ՄեգաՖոն»-ի գովազդային հոլովակում:

