Հեյլին առաջին անգամ խոսել է Ջասթին Բիբերի հետ սեռական կյանքի մասին

Հեյլի Բիբերն ապացուցել է, որ ոչ մի գաղտնիք չունի իր երկրպագուներից։ Call Her Daddy փոդքասթի նոր թողարկման մեջ մոդելն անկեղծացել է և հանդիսատեսի հետ կիսվել իր ինտիմ կյանքի մանրամասներով։ Ջասթին Բիբերի կինը պատմել է իր սիրելի դիրքերի և այն մասին, թե ինչ է մտածում Ջասթինի հետ խմբակային սեքսի մասին։

Հեյլին խոստովանել է, որ հենց հիմա ինքը և Ջասթինը պատրաստ չեն իրենց անկողին հրավիրել մեկ ուրիշին։ «Մեր երկուսի մոտ դա չի ստացվում: Այն վայրկյանին, երբ դուք որոշում կայացնեք դա անել, հետ դառնալու ճանապարհ այլևս չի լինի: Մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր ունեցած տարածության վրա՝ վստահելով միմյանց։ Չեմ կարծում, որ ինձ հարմար կլինի, կամ նրան, եթե խոսքն արդեն դրա մասին է»,- ասել է մոդելը:

Ինչ վերաբերում է անկողնում աստղի սիրելի դիրքերին, ապա նրան ամենաշատը doggy style-ն է դուր գալիս։ Բայց միսիոներական դիրքին նա հիացած չէ։ «Այնպես չէ, որ ինձ շատ դուր է գտալիս մի բան, իսկ նրան մեկ այլ բան: Ամեն անգամ տարբեր է»,- խոստովանել է Հեյլին։