Նոր սիրավե՞պ․ Դուա Լիպային տեսել են հայտնի կատակերգուի հետ

Անցյալ դեկտեմբերին տաբլոիդները հայտնել էին, որ Դուա Լիպան և Անվար Հադիդը (Հադիդ քույրերի եղբայրը) բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո: Զույգը չի մեկնաբանել իրենց բաժանումը։ Հունիսին երգչուհուն նկատել էին «Էլիտա»-ի աստղ Աարոն Պիպերի հետ ակումբում։ Երկրպագուներն արդեն սկսել են երգչուհուն վերագրել նոր սիրավեպ դերասանի հետ, մինչ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Արոնը կրքոտ համբուրվում է ռեփ կատարող FKA Twigs-ի հետ։ Բայց այս անգամ Դուա Լիպայի մոտ ամեն բան իսկապես լուրջ է. պապարացիները երգչուհուն «բռնացրել են» հայտնի կատակերգուի հտ համբուրվելիս։

Դուա Լիպան և Թրևոր Նոան լուրեր են տարածել, որ նրանք հանդիպում են, երբ պապարացիները նկատել են նրանց համբուրվելիս Նյու Յորքում ժամադրության ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջերս Դուա Լիպան դարձավ Կոսովոյի Հանրապետության պատվավոր դեսպանը։