«Վիշապի տունը» սերիալից ջնջված տեսարանը հաստատում է, որ Դեյմոն Թարգարիենը բիսեքսուալ է

«Վիշապի տունը» սերիալից ջնջված տեսարանը բացահայտում է շոուի կենտրոնական հերոսներից մեկի՝ Դեյմոն Թարգարիենի սեռական կողմնորոշումը, ում մարմնավորում էր Մեթ Սմիթը, հայտնում է Collider-ը։

Նախագծի երկրպագուները ուշադրություն են հրավիրել երկու դրվագների վրա, որոնցում հեղինակները ակնարկել են տղամարդու հետ հերոսի հնարավոր հարաբերությունների մասին, բայց դրանում լիովին վստահ չէին: Երկրպագուների ենթադրությունները վերջնականապես հաստատվել են շոուի ջնջված դրվագով, որտեղ Դեյմոնը համբուրում է իր ծառային։

Միևնույն ժամանակ, Ջորջ Մարտինն իր բնօրինակ վեպերում մանրամասներ չի հայտնել Դեյմոն Թարգարիենի սեռական նախասիրությունների մասին։