Սերենա Ուիլյամսը պատմել է US Open-ում դառը պարտությունից հետո դստերից՝ 5-ամյա Օլիմպիա Օհանյանից ստացած խորհրդի մասին (լուսանկարներ)

Լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչ հուզիչ խոսքեր է լսել և ինչ խորհուրդ է ստացել հնգամյա դստերից՝ Օլիմպիա Օհանյանից՝ թենիսի վերջին խաղում պարտություն կրելուց հետո՝ ընդգծելով, որ «դա ամենաանուշ բանն էր»:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա մարզուհին այս մասին պատմել է The Drew Barrymore Show-ի շրջանակում:

Ուիլյամսը բացատրել է, որ հնգամյա աղջիկը վստահեցրել է իրեն, որ «ամեն ինչ լավ» է այն բանից հետո, որ մայրը չի կարողացել հաղթել US Open-ում՝ հավելելով, որ «այնքան հպարտ է» իրենով:

«Ոչինչ, մամա։ Դուք պարզապես պետք է անես այն, ինչ զգում ես: Արա այն, ինչ զգում ես, արա այն, ինչ սիրտդ է ասում քեզ», – երեխայի խոսքերը փոխանցել է մարզուհին:

Ուիլյամսը այս սրտառուչ պահի մասին նշել է հետևյալը. «Դա երբևէ եղած ամենաքաղցր բանն էր, և ես այնքան հպարտ էի նրանով»:

Նա ավելացրել է, որ Օլիմպիայի արձագանքից հետո չի կարողացել խոսել տխուր պարտության մասին՝ չնայած, որ այդ պահին  «ուզում էր լաց լինել»:

Աստղային մարզուհին ամուսնացած է Reddit-ի համահիմնադիր 39-ամյա Ալեքսիս Օհանյանի հետ:

Serena Williams detailed the touching words her five-year-old daughter shared with her after the star athlete lost a recent tennis match, revealing it was the 'sweetest thing ever'She explained that the five-year-old reassured her that it was 'OK' after she failed to win at the US Open, adding that she was 'so proud' of herSerena added that she was at a loss of words from Olympia's reaction to her loss and admitted she 'wanted to cry'The star athlete, who shares Olympia with her husband and Reddit co-founder Alexis Ohanian, 39, admitted she had previously felt stressed when her five-year-old would attend her matchesOlympia attended her mom's match at the US Open ,where she had a devastating loss to Australian tennis pro Ajla Tomljanovic - which marked the end of her career