Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար Կասկադից, որին կից գրել է.

«Հայկականությունն ամեն ինչում պիտի լինի ու տարածվի. մշակույթից մինչև սովորական թվացող կենցաղ, հագուստից մինչև երաժշտություն: Ցանկացած հյուր կամ թեկուզ քաղաքացի տեսնելով է սովորում, պատմությամբ է ընկալում ու հաստատված սովորույթով է ճանաչում Ազգին, ժողովրդին ու տվյալ Երկիրը:Ամեն անկյունում պետք է լինի հայկականը: Ամեն ինչում:

Հ.Գ. Ինձ համար ոչ հեշտ ժամանակներում ես հավաքում էի ու գնում քամարները, որ Երկիրց դուրս չբերեն, ու սիրով եմ կապում դրանք:
Մշակույթը չպիտի որպես «թանգարանային նմուշ», այլ պիտի ամբողջապես ներկա լինի մեր կյանքում. Կոմիտասի երաժշտությունից մինչև ազգային տարազային էլեմենտներ, Եկեղեցիներից մինչև Մատենադարանի անհավանական գրական ժառանգություն, ազգային փիլիսոփայությունից( էթե կա) մինչև մարդկային տարրական արժեքներ:
Էդպես գուցե ամրանանք մի օր իսկապես:

Հ.Գ. Գրեք, թե ըստ ձեզ, որ ավանդույթները, կամ մշակութային երևույթները կարող ենք ակտիվացնել…
կամ գուցե սխալ եմ…»: