«Վարտիքդ մոռացե՞լ ես». Օլգա Սերյաբկինայի հերթական խենթությունը

Օլգա Սերյաբկինան ռուսական շոու-բիզնեսի ամենասկանդալային ու էպատաժային աստղերից մեկն է: Երգչուհին չի դադարում զարմացնել իր ինստագրամյան հետևորդներին համարձակ ու սեքսուալ ֆոտոշարքերով ու տեսահոլովակներով:
Օլգան դեռ վաղուց է հայտնի երգարվեստում, բայց Մաքսիմ ֆադեևի հետ կոնֆլիկտից հետո նրա հետևորդների թիվը տասնապատկվեց և սկսվեց Օլգայի իրական աստղային ժամը: Այսօր Սերյաբկինան զբաղված է իր սոլո կորիերայով: Փոփ երգչուհին լրագրողների հետ հարցազրույցներում անկեղծացել է, որ ընտանիքի մասին դեռ չի մտածում և մոտակա մի քնաի տարին պետք է աշխատի այնքան, որ ձեռք բերի համաշխարհային ճանաչում:
Որոշ ժամանակ առաջ շշուկներ էին պտտվում, որ Օլգան հայտնի հումորիստ Տիմուր Բոտրուդինովի հետ սիրավեպ ունի, սակայն աստղերը կարճ ժամանակ անց ժխտեցին այդ լուրերը:
Իր ինստագրամյան էջում Օլգան նոր տեսանյութ է հրապարակել, որն առաջացրել է հետևորդների զարմանքն ու անգամ դժգոհությունը: Նրանք գրել են մեկնաբանությունների բաժնում «Վարտիքդ մոռացե՞լ ես», «Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում հանիր վարտիքդ», «Խելքդ թռցրել ես» և այլն: