Քիմ Քարդաշյանը կրկին հիասթափվել է Քանյե Ուեսթից

Քանյե Ուեսթը կատարողական մարդ է։ Մենք դրանում համոզվեցինք երեկ երեկոյան։ Փարիզի նորաձեւության շաբաթին ռեփերը ներկայացրել է իր 9-րդ հավաքածուն, սակայն, ինչպես միշտ, այն առանց սկանդալի չի անցել։ Շոուի ժամանակ Յեն հայտնվել է մարզաշապիկով, որի վրա գրված է եղել «White lives matter»: Բարձրագոչ հայտարարությունը ցնցել է հեռուստադիտողներին և երկրպագուներին: Իսկ ոմանք նույնիսկ հիասթափվել են Քանյեից։

Ըստ ինսայդերների՝ Քիմը վրդովվել է նախկին ամուսնու արարքի պատճառով։ Նա կարծում է, որ ռեփերի հայտարարությունը վիրավորական էր շատերի համար։ «Քիմը գիտի, թե ինչպես է Քանյեն աջակցել «Black Lives Matter» շարժմանը, ուստի նա չի հասկանում, թե ինչու է նա նման մարզաշապիկ հագել»,- HollywoodLife-ին ասել է աղբյուրը:

Սակայն Քիմն ամենից շատ տխրել է, երբ տեսել է, որ Քանյեն շոուին հրավիրել է քաղաքական ակտիվիստ և Daily Wire-ի փոդքասթի հեղինակ Քենդիս Օուենսին, ով ավելի վաղ քննադատել էր Քարդաշյան-Ջեներ ընտանիքին։ «Քիմին զզվելի է եղել տեսնել, որ նրանց ընդհանուր լուսանկարը վիրուսային է դարձել համացանցում»,- ասել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ Քանյեն մասնակցել է ցույցերին և 2 միլիոն դոլար նվիրաբերել Ջորջ Ֆլոյդի, Ահմադ Արբերիի և Բրեոննա Թեյլորի ընտանիքներին աջակցելու համար։