Համացանցում քննարկում են արքայադուստր Շառլոտայի և նրա նախատատի՝ Եղիսաբեթ թագուհու մոր նմանությունը

Շոտլանդական Glamis ամրոցի instagram-ի էջում հրապարակվել են Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի՝ թագավոր Գեորգ VI-ի կնոջ և Եղիսաբեթ II թագուհու մոր արխիվային լուսանկարները։ Լուսանկարներում նմանություն են գտել նրա և Ուելսի արքայազն և արքայադուստր Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դստեր՝ յոթամյա արքայադուստր Շառլոտայի միջև:

«Սթրաթմորի 14-րդ կոմսի կրտսեր դուստրը՝ լեդի Էլիզաբեթ Բոուզ-Լայոնը, ամուսնացավ Յորքի դուքսի հետ և դարձավ թագուհի Եղիսաբեթ՝ մայր-թագուհի։ Երբ մեր ամրոցի արխիվագիրը նայել է երիտասարդ լեդի Եղիսաբեթի լուսանկարները, մենք բոլորս համաձայնեցինք, որ ընտանեկան ապշեցուցիչ նմանություն կա նրա ծոռնուհու՝ արքայադուստր Շառլոտայի հետ: Դուք նույնպես նմանություն տեսնո՞ւմ եք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համացանցի օգտվողները համաձայնել են այս հայտարարությանը:

«Նույն ժպիտները»,- գրում է @RobinDe61030857-ը։

«Նմանությունն ակնհայտ է»,- մեկնաբանում է @BreeSymons օգտատերը։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր նաև այն կարծիքը, որ արքայադուստր Շառլոտան շատ նման է իր մեծ տատիկին՝ Եղիսաբեթ II թագուհուն։