Լուսանկարչի ձեռքը կոտրել են Մարգո Ռոբիին և Կարա Դելևինին լուսանկարելու համար

Արգենտինացի պապարացի Պեդրո Ալբերտո Օրկերայի ձեռքը կոտրել են՝ Բուենոս Այրեսում դերասանուհիներ Մարգո Ռոբիին և Կարա Դելևինին նկարահանելու փորձի համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Ականատեսները պատմում են, որ դերասանուհիները տաքսի են նստել, երբ հայտնվել է լուսանկարիչը, ով սկսել է ակտիվորեն լուսանկարել ու ներխուժել կանանց անձնական տարածք։ Շփոթված տաքսու վարորդը սկսել է շարժվել, չնայած Մարգո Ռոբին դեռ չէր հասցրել նստել մեքենան, ինչի արդյունքում դերասանուհին հայտնվել է գետնին։ Լուսանկարիչը շարունակել է նկարել, բայց այդ ժամանակ մոտեցել են դերասանուհիների ընկերները՝ պրոդյուսեր Ժակ Ռիս Հոփկինսը և ռեժիսորի օգնական Ջոզի ՄաքՆամարա Կալումը։ Նրանք, ըստ ականատեսների, ինչպես նաև անձամբ լուսանկարչի պնդմամբ, ծեծի են ենթարկել նրան։

Օրկերան հոսպիտալացվել է ձեռքի կոտրվածքով և գլխի վնասվածքով։ Հարձակվողները բերման են ենթարկվել։