Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու կինը՝ Լիզա Մորյակը, երեխայի են սպասում։ Այս մասին այսօր Instagram-ում հայտնել է ապագա մայրը և կիսվել հուզիչ լուսանկարներով։
Հայտնի է, որ զույգը հարսանեկան տոնակատարություն չի ունեցել, սակայն Լիզան կրում է նշանադրության և ամուսնական մատանիներ։ Ըստ լուրերի՝ Սադիկն ու Լիզան ծրագրում են հարսանիքը նշել ամռանը։
Ռեժիսորը դերասանուհուն ամուսնության առաջարկ է արել այս տարվա հունիսին՝ մինչ այդ նա նկարահանվել է նրա մի քանի նախագծերում։