Իմ երազանքը սեքս-շոփ այցելելն է. Նադեժդա Բաբկինա

ՌԴ ժողովրդական երգչուհի Նադեժդա Բաբկինան պատմել է սեքս-շոփերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Այս մասին գրել է sport24.ru-ն։

«Իմ երազանքն է մտնել այնտեղ [սեքս-շոփ]: Ամեն անգամ անցնում եմ կողքով։ Ինձ հետ նորմալ տղամարդ կա, ով ինձ ասում է՝ գնա՛, մտիր: Բայց սա իսկական շոու կլինի նրանց համար, ովքեր խանութում են։ Ես կասեմ` ցույց տվեք այս և այն. կաշվե մտրակներ, ամրակներ… Ես չեմ եղել, բայց ֆիլմեր եմ դիտում, տեսնում եմ, թե ինչ են ցույց տալիս…»,- ասել է Բաբկինան MUZ TV-ին տված հարցազրույցում։

72-ամյա Նադեժդա Բաբկինան բեմում ելույթ է ունենում 1960-ականներից։